Ոստիկանությունը հստակություն մտցրեց, թե երբ ազատ կարձակվեն բերման ենթարկված ակտիվիստները
                        Ոստիկանության կողմից բերման ենթարկված «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները ազատ կարձակվեն այսօր`  20.20-ին։
 Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին ցուցարարներին ասաց  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Սակայն նախագահական նստավայրի  դիմաց հավաքված ցուցարարները հայատարարեցին, որ տեղից չեն շարժվի` մինչեւ ազատ չարձակվեն։
Մինչեւ այդ նշել էինք, որ նախնական տեղկություններով` մոտ հինգ ակտիվիստ բերման են ենթարկվել, ինչից հետո ակտիվիստները 30 րոպե ժամանակ էին տվել` նրանց ազատ արձակելու համար, հակառակ դեպքում` սպառնացել էին փակել Բաղրամյան պողոտան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

