211652_close_icon
views-count1058 դիտում article-date 12:33 28-08-2015

Անասնագողը դիմել է փախուստի

Օգոստոսի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Օ.-ն «ԶԻԼ» բեռնատարով գողացել է Գրիշա Գ.-ին պատկանող 7 գլուխ անասունը և տեղափոխել Շուռնուխ գյուղ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Օ.-ն Սիսիանի տարածաշրջանի «Քարաշենի արոտներ» կոչվող վայրից նշված 7 գլուխ անասունը գողացել և իր «ԶԻԼ»-ով տեղափոխել է Շուռնուխ գյուղի բնակիչ Գալերիկ Հ.-ի անասնագոմ, ներկայացնելով որպես իր անասուններ և փորձել է դրանք իրացնել 1975 թ. ծնված Արսեն Ս.-ին, սակայն վերջինս կասկածելով, որ անասունները գողացված են և պատկանում են իր ծանոթ Գրիշա Գ.-ին` հրաժարվել է այն գնելուց և հայտնել է նրան, իսկ Արմեն Օ.-ն էլ գիտակցելով, որ բացահայտվել է անասնագողության փաստը, թողնելով անասունները` դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել Գրիշա Գ.-ին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր