Իսրայելը պատրաստակամություն է հայտնել ռուսական ակումբներին ընդունել Թուրքիայի փոխարեն
Ռուսաստանի ֆուտբոլային ակումբները կարող են ձմռանը ուսումնամարզական հավաքներն անցկացնել Իսրայելում:
Իսրայելի զբոսաշրջիկության նախարար Յարիվ Լևինը այս մասին պաշտոնական հրավեր է փոխանցել Իսրայելում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շեյինին:
Իսրայելում հույս ունեն, որ ռուսական ակումբները իրենց մոտ կանցկացնեն հավաքները՝ որպես այլընտրանք Թուրքիային, որտեղ ավանդաբար նոր մրցաշրջանին սկսում էին նախապատրաստվել:
Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ռուսական ակումբներին կոչ է արել բարդ քաղաքական իրավիճակի պատճառով հրաժարվել Թուրքիայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելուց: Բոլոր ռուսական թիմերն արդեն հայտարարել են, որ նախատեսված հավաքները Թուրքիայում չեն անցկացնի: