917 դիտում
18:12 26-08-2015
Գ. Կոստանյանը հանդիպել է Լ. Երմոլաևին. Աստանա
Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի հետ:
Գ. Կոստանյանն, ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում, նշել է, որ միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ ԳԴՀԽ-ի շրջանակում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների միջև ստեղծված արդյունավետ իրավական համագործակցությունը հետագայում կզարգանա և կամրապնդվի ընդհանուր նպատակների փոխըմբռնման հիման վրա:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ բացակայում է իրավապահ համակարգների միջև շփման որևէ հարթակ և այս ոլորտում ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ` Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը:
ՀՀ գլխավոր դատախազը Լեոնիդ Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը` Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով:
Նմանատիպ նյութեր
3256 դիտում
20:57 11-05-2017
Մայիսի 31-ից կմեկնարկեն Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
2522 դիտում
18:06 31-05-2017
Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները
2154 դիտում
12:33 29-12-2018
Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
Այս բաժնից
634 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1396 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա