211652_close_icon
views-count1029 դիտում article-date 15:54 26-08-2015

Հայհոյանք, դիտողություն, վիճաբանություն և վնասվածքներ

Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Ե.-ին և հրավիրել 1975 թ. ծնված Գոհար Կ.-ին: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց, իսկ Գոհար Կ.-ն հայտնել է, որ ընկերը` Արմեն Ե.-ն, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի դիմաց, հայհոյանք տալու համար, դիտողություն է արել Սուրեն Մ.-ին, վերջինս հրել է Արմեն Ե.-ին և վայր գցել, իսկ Գևորգ Մ.-ն մոտենալով նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Գևորգ Մ.-ին տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր