1472 դիտում
13:10 26-08-2015
ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին. Արմեն Ռուստամյան. «Առավոտ»
«Մարդիկ կան, որ լավ էլ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, բայց իրենց շահերից չի բխում, որովհետև իրենց երազանքն է կամ վերադառնալ նախագահ, կամ մեկին նշանակել նախագահ, որն այս լիազորությունները կպահպանի։ Ես ժողովրդին եմ հարց տալու՝ ի՞նչ երաշխիք ձեզ, հարգելի ժողովուրդ, որ 3-րդից դժգոհ եք, 4-րդ նախագահից չեք դժգոհելո՞ւ։ Այլընտրանքը սա է այս մղձավանջի», -«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նաև հավելել է, որ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին։
Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, Արմեն Ռուստամյանն էր պայքարում նախագահի աթոռի համար, երբ Վահան Հովհաննիսյանի հետ մտել էր ընտրությունների մեջ։ Դրանից կարելի է եզրակացնել, որ նա խորհրդարանական համակարգի կողմնակից չէ։ Բնականաբար, ես նման պրիմիտիվ դատողություն չեմ անի, ոչ էլ որևէ մեկին խորհուրդ կտամ»։
Նմանատիպ նյութեր
3344 դիտում
18:25 09-12-2016
Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Զուրաբյան
3738 դիտում
15:25 09-05-2014
«Հաղթանակ» զբոսայգի ժամանեց ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը
Այս բաժնից
1012 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»