Արաբական Միացյալ Էմիրությունները կօգնեն Չեչնիային
ԱՄԷ-ի իշխանությունները մտադիր են աջակցել Չեչնիայի Հանրապետությանը մանր բիզնեսի զարգացման հարցում: Հարցը քննարկել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Աբու-Դաբի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված նուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ Ալ Նախայանը:
«Շեյխը հաստատել է ԱՄԷ-ի և Չեչնիայի միջև հետագա համագործակցությանը շարունակելու մտադրությունը: Նրա կարգադրությամբ մասնագետներն ուսումնասիրում են Չեչնիայում մանր բիզնեսի զարգացման ու պահպանման մեխանիզմի ստեղծման հնարավորությունը»,-Instagram-ի իր էջում գրառել է Կադիրովը:
Առաջիկայում ԱՄԷ-ից Չեչնիա կժամանի բարձրակարգ մասնագետների պատվիրակությունը: