Լիբիայում վերսկսվել են բախումները իսլամիստական խմբավորումների միջեւ. կան զոհեր
Լիբիայի Սայդա քաղաքում գտնվող պաղեստինցիների ճամբարի հարեւանությամբ վերսկսվել են մարտական գործողությունները «Ֆաթհ» եւ «Ջունուդ աշ-Շամ» իսլամիստական խմբավորումերի միջեւ: «Ֆաթհ» խմբավորման երկու զինյալ մահացել է, եւս իննը վիրավորվել:
Քաղաքի տարբեր թաղամասերում, որտեղ տեղակայված են պաղեստինցիները, պարբերաբար կրակոցներ են հնչում այն բանից հետո, երբ «Ջունուդ աշ-Շամ»-ի զինյալները ցանկացել են առեւանգել «Ֆաթհ»-ի հրամանատարներից մեկին:
Լիբիայում Պաղեստինի դեսպանատունը մտավախություն է հայտնել, որ խմբավորումների բախումների հետեւանքով կտուժեն մոտ 200 հազար պաղեստինցի փախստականները: