Գեզիի դեպքերում վիրավորված 15-ամյա պատանին այսօր մահացել է. բախումները ոստիկանների և քաղաքացիների միջև վերսկսվել են
Ստամբուլի Գեզի պուրակի հետ կապված իրադարձությունների ժամանակ վիրավորված 15-ամյա Բերքին Էլվանն այսօր մահացել է: Պատանու մահը կրկին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների տեղիք է տվել:
Բ. Էլվանը պատահաբար վիրավորվել էր ոստիկանների կողմից գազային ատրճանակի կրակոցից: Նա կոմայի մեջ էր մնացել 269 օր:
Օքմեյդանի հիվանդանոցի դիմաց, որտեղ այսօր մահացել է պատանին, մի քանի հարյուր մարդ է հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու նրա ծնողներին: Հիվանդանոցին է մոտեցել նաև ոստիկանական 2 ավտոբուս, ինչը զայրացրել է հավաքվածներին, և նրանք սկսել են քարեր և գազային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ: Դրանից հետո էլ սկսվել է բախումը: