Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում այսօր առավոտյան ուժայինների և ցուցարարների միջև բախումները վերսկսվել են։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Բոլոր կողմերից պայթուցիկներ, նռնակներ են արձակվում։ Բողոքի մասնակիցները շարունակում են ամրացնել բարկադները։
Բախումների ընթացքում արդեն 2 մարդ է տուժել։
Մայդանի կողմ շտապօգնության մեքենաներ են ժամանում։