Իրանը ցանկանում է ձեռք բերել ռուսական Superjet 100 ինքնաթիռներ
Իրանը և Ռուսաստանը աշնանը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կքննարկեն իրանական շուկա Sukhoi Superjet 100 ինքնաթիռների մատակարարելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այդ մասին գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը: «Մենք առաջարկել ենք իրանական կողմից մեր Superjet 100-ը: Հարցն ուսումնասիրվում է: Այս պահին իրանական շուկա են փորձում վերադառնալ Boeing-ը և Airbus-ը: Դա Իրանի կառավարության սուվերեն իրավունքն է: Ամեն դեպքում նրանք չեմ մոռանա, թե ինչպես վարվեցին իրենց հետ այդ երկու խոշորագույն ավիաընկերությունները, երբ պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի նկատմամբ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին»,-ընդգծել է նա: