Միայն սիրիական բանակը կարող է դիմակայել ահաբեկիչներին. սիրիացի պաշտոնյա
Միայն սիրիական բանակը ներկայում կարող է պայքարել երկրում տեղակայված իսլամիստական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետության» դեմ, հայտարարել է Սիրիայի Ազգային հաշտեցման փոխնախարարը:
Ալի Հեյդարը նշել է, որ սիրիական բանակը միակ ուժն է, որը կարող է դիմակայել ահաբեկչությանը: «Միաժամանակ, միջազգային հանրությանը կոչ եմ անում աջակցել Սիրիային՝ երկրի ամբողջականությունը պահպանելու նպատակով: Մեզ մեծ աջակցություն է հարկավոր, որպեսզի պահպանենք երկիրը»,-ասել է նա: