Ռուսաստանում կեղծ փաստաթղթերով ադրբեջանցիների են ձերբակալել
Ռուս իրավապահները օդանավակայանում Մոսկվայից Նորիլսկ ուղևորվող 5 ադրբեջանցիների են ձերբակալել: Նրանց մոտից առգրավվել են կեղծ փաստաթղթեր: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Տրանսպորտի նախարարության Սիբիրի շրջանային վարչությունը:
Նրանց ներկայացրած փաստաթղթերը կասկած են հարուցել օդանավակայանի աշխատակիցների մոտ և փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք կեղծ են:
Կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով Ադրբեջանի նշված 5 քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Նրանք կտուգանվեն մինչև 80 հազար ռուբլու չափով կամ կուղղվեն մինչև 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքային գաղութ կամ էլ կստանան 3-6 ամսվա ազատազրկմում: