211652_close_icon

Կալիֆոռնիայում հարբած վարորդը մխրճվել է դպրոցական թեթևատլետների խմբի մեջ՝ վիրավորելով ութ դեռահասի

views-count1315 դիտում article-date 20:48 11-12-2025
Կալիֆոռնիայի ավագ դպրոցի թեթև ատլետիկայի թիմի ութ աշակերտ վիրավորվել է չորեքշաբթի տեղի ունեցած վթարի հետևանքով. վարորդը դուրս է եկել ճանապարհից՝ ենթադրաբար հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով հաղորդում է NBC Los Angeles-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում Անահայմի Հարբոր Բուլվարի և Հյուսիսային փողոցի տարածքում։

16-ից 17 տարեկան աշակերտները, մարզումներից դուրս գալով, սպասում էին լուսացույցի փոխվելուն, երբ նրանց վրաերթի ենթարկեց մեքենան։ Նրանցից յոթը տեղափոխվել է հիվանդանոց՝ կյանքին չսպառնացող տարբեր վնասվածքներով։ Վթարի պահին նրանց ուղեկցել է չափահաս մարզիչ։

Վարորդը՝ 27-ամյա Էնթոնի Ալվա-Պալաֆոքսը, հարավ էր ընթանում կանաչ լույսի տակ, երբ դուրս է եկել ճանապարհից և վրաերթի ենթարկել մարզիկների խմբին։

Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը հետաքննվում է որպես ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու հնարավոր դեպք, և որ Ալվա-Պալաֆոքսը «ցույց է տվել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու օբյեկտիվ նշաններ»։ Նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց՝ վթարի հետևանքով ստացած վնասվածքներով։

Նմանատիպ նյութեր