7155 դիտում
18:44 19-02-2014
Երևանում 31-ամյա վարորդը Porsche Cayenne-ով վարերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր` փետրվարի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում, Շահումյան 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/3 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ 31-ամյա Էդգար Խաչյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 45 TO 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն փողոցի թիվ 3-րդ տան բնակիչ 60-ամյա Խաչատուր Մանուկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մալաթիա բժշկակակն կենտրոն:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15046 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր