211652_close_icon

Արսեն Վենգեր. Ալեքսիս Սանչեսն ու Լուիս Սուարեսը նույն մակարդակի խաղացողներ են

views-count1895 դիտում article-date 12:01 23-08-2015
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է թիմի չիիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին: «Սանչեսն ու Սուարեսը նույն մակարդակի խաղացողներ են: Սուարեսը կենտրոնական հարձակվող է, Սանչեսը ավելի շատ եզրում է խաղում, հաճախ տեղաշարժվում` օգտագործելով խաբքերը, բայց նրանց միջև ընդհանուր շատ բան կա: Սանչեսին դուր է գալիս գրոհել, սրել խաղը, խառնաշփոթ ստեղծել մրցակցի պաշտպանությունում: Նա ամեն խաղում միայն հաղթանակի վրա է խաղում: Բացի այդ, նա յուրահատուկ խաղաոճ ունի, նա ունի մեկնարկային մեծ արագություն», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր