6814 դիտում
22:00 22-08-2015
Գլխացավերը հղիության ընթացքում լուրջ բարդություններ կարող են առաջացնել
Մոնտեֆիորե հոսպիտալի մասնագետները բացահայտել են, որ հղիության ժամանակ գլխացավերը, որոնք ի հայտ են գալիս առաջին անգամ, հաճախ վկայում են մոր և երեխայի կյանքին վտանգ սպառնացող հիվանդության մասին, գրում է Meddaily.ru-ն: Ուսումնասիրություն անցկացրած գիտնականները անալիզի են ենթարկել 140 հղի կանանց տվյալները: Մասնակիցներից 49 տոկոսը ունեցել է գլխացավ և նրանցից 51 տոկոսի մոտ հիպերտոնիա է եղել, իսկ 38-ի մոտ՝ արյան խիստ բարձր ճնշում (преэклампсия):
Վերջին երևույթը հղիների մոտ զարգանում է հղիության երկրորդ կամ չորրորդ փուլում: Ախտանշաններն են՝ արյան բարձր ճնշում, գլխացավեր, տեսողության խավարում և ցավեր որովայնում: Որոշ կանանց մոտ հղիությունն ընթանում է առանց սիմպտոմների: Կախված պտղի քաշից և տարիքից, բուժումն իրականացվում է անկողնային ռեժիմում: Ծանր դեպքերում միայն արհեստական ծննդաբերություն է կատարվում:
Գիտնականները պարզել են, որ գլխացավ և արյան բարձր ճնշում ունեցող հղիների մոտ բարդությունների ռիսկը 17 անգամ բարձր է ի տարբերություն գլխացավեր ունեցող, բայց հիպերտոնիա չունեցող հղիների: Այդ իսկ պատճառով գիտնականները կոչ են անում մասնագետներին մեծ ուշադրություն դարձնել գլխացավերով տառապող հղիների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
11:34 17-02-2021
Իրանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կողմնակի լուրջ բարդություններ չեն գրանցվել
4099 դիտում
21:16 28-02-2016
Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել.« Մեծամորի հսկան»
1399 դիտում
07:12 20-12-2023
Իրավիճակը գնալով թեժանում է. ընդդիմությունը ՔՊ-ի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
847 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1315 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
859 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել