2319 դիտում
08:37 21-08-2015
«Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին և աճուրդի է հանել գույքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության հայտարարություններում այս օրերին կարելի է հանդիպել ցեմենտի մեծածավալ խմբաքանակների վաճառման հայտարարությունների։ Օրիակ՝ Մ–600 մարկայի ցեմենտը վաճառվում է տոննան 40 հազար դրամով իսկ Մ-400 մարկայի ցեմենտի տոննան 27 հազար դրամ է։ Պատճառն այն է, որ Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին։
Գործարանի արտադրանքը դատարանի որոշմամբ առգրավվել է և հանվել աճուրդի՝ ձեռնարկության պարտքերը մարելու համար։ Բայց եթե անգամ ողջ ցեմենտը վաճառվի, դրանից ստացված գումարը կբավարարի միայն գործարանի պարտքերի մի չնչին մասը մարելուն։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած ցեմենտը շուկայականից կրկնակի էժան գնով է վաճառվում, բայց ոչ ոք դեռ չի ցանկանում գնել այն, քանի որ ճգնաժամը խժռել է շինարարության ոլորտը»։
Նմանատիպ նյութեր
7561 դիտում
11:51 12-09-2014
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն այլևս Աշոտ Սուքիասյանի հետ առերեսվելու ցանկություն չունի
Այս բաժնից
2269 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1774 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»