16486 դիտում
13:40 06-02-2015
Բանկը վաճառքի է հանել սնանկացման եզրին կանգնած գործարարի 50 մլն դոլարից ավելի գնահատվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը
Դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
«Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող իր մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: «Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր նա:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Փ. Հայրապետյանը նաեւ պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։
Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով: Քննչական գործողությունները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
2280 դիտում
08:37 21-08-2015
«Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին և աճուրդի է հանել գույքը. «Ժողովուրդ»
7495 դիտում
11:51 12-09-2014
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն այլևս Աշոտ Սուքիասյանի հետ առերեսվելու ցանկություն չունի
Այս բաժնից
652 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
607 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն