211652_close_icon
views-count1705 դիտում article-date 11:51 19-08-2015

Պենտագոնը ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը 2015 թվականին «Դաշնակիցներին երաշխիքների ամրապնդման» ծրագրի շրջանակում ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամլո խոսնակ Փիթեր Քուքը, տեղեկացնում է NewsGoergia-ն: Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հանդիպում է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Թինաթի Խիդաշելիի հետ: Հանդիպմանը Քարթերը հաստատել է վրացական կողմի հետ համագործակցելու մասին ԱՄՆ-ի մտադրությունը, որը ներառում է նաև տարեկան երկկողմ և բազմակողմ մարզումներ ոը զորավարժություններ: Պենտագոնի ղեկավարը հաստատել է նաև Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ձևաչափով Թբիլիսիի հետ համագործակցության զարգացման ուղղությունը:

Նմանատիպ նյութեր