Ձերբակալվել է «Համաս»-ի առաջնորդներից մեկը
Եգիպտոսի անվտանգության ուժերը մայրաքաղաք Կահիրեի միջազգային օդանավակայանում ձերբակալել են պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդներից մեկին՝ Հասան աս-Սեյֆիին, հաղորդում է Ria Novosti-ն:
Հասան աս-Սեյֆին Կահիրե էր ժամանել Սաուդյան Արաբիայից: Նրա ձերբակալության պատճառը հայտնի չէ: Առայժմ եգիպտական իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այն:
Նախօրեին հայտնի էր դարձել այն մասին, որ շարժման մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ ուղևորվում են Եգիպտոս, որպեսզի Իսրայելի հետ հնարավոր երկարաժամկետ հաշտություն կնքելու շուրջ բանակցություններ վարեն: