Տան բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
Օգոստոսի 18-ին` ժամը 16.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Հ.-ին պատկանող տան բակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
ՏԿԱԻՆ