Օրլանդո Բլումը կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմում
Օրլանդո Բլումը, որը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի առաջին երեք մասերում մարմնավորել է Ուիլ Թյորների կերպարը, 4-րդ անգամ հանդես կգա նույն դերում: «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017թ. հուլիսին:
Դեռեւս պարզ չէ՝ արդյոք նկարահանվի նաեւ Կիրա Նայթլին: Ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում: