ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ֊ին կոչ է արել չաջակցել Բաշար Ասադի վարչակարգին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Ռուսաստանին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին և ակտիվ մասնակցել հակամարտության լուծմանը։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Նշենք, որ նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է սիրիական երկկողմ բանակցությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ։
Հիշեցնենք, որ «Ժնև֊2» համաժողովի բանակցությունների 2֊րդ փուլը նույնպես ավարտվել է առանց որևիցե արդյունքի։