52018 դիտում
12:25 17-08-2015
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՊՆ համարանիշներով «ПАЗ»-ը գլխիվայր շրջվել է. կա 10 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի վարչական տարածքում «ПАЗ» մակնիշի ՊՆ 3336 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 հոգի տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հատուկ ջրափրկարարների և քաղաքացիների օգնությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր այս պահին վթարի վայրում տեղզննման աշխատանքներ են կատարում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ում հանձնարարականով լրացուցիչ բժիշկներ են ժամանում Սևանի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով էլ նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Փաստի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ քիչ ուշ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)