«Բոկո Հարամ»-ի առաջնորդը հերքել է իր մահվան լուրը
Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման առաջնորդը հերքել է իր մահվան լուրը եւ ասել, որ դեռեւս համարվում է խմբավորման առաջնորդ:
Աբուբաքր Շեկաուի մահվան մասին լուրը օրեր առաջ տարածել էր Չադի նահագահը՝ ասելով, որ նրա մահից հետո նոր առաջնորդը պատրաստ է բանակցությունների:
Հիշեցնենք՝ «Բոկո Հարամ»-ի զինյալները վերջերս հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»: