Սթիվ Ջոբսի մասին օպերա են պատրաստում
Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում կներկայացվի օպերա Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Օպերայի անվանումն է` The (R)evolution of Steve Jobs և հանրությանը կներկայացվի 2017 թվականին: Օպերային ներկայացման ընթացքում կցուցադրվի Ջոբսի կյանքի ամենահետաքրքիր պահերը: Լիբրետոյի հեղինակն է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մարք Քեմփբէլը, իսկ կոմպոզիտորը կլինի Մէյսոն Բեյթսը: Lenta.ru-ն տեղեկացնում է, որ ամերիկացի կոմպոզիտորը հայտարարել է, որ պատրաստ է հանդիսատեսին նոր էներգետիկա տալ` ստացված էլեկտրոնային երաժշտության և դասական գործիքների սինթեզից:
Օպերան կներկայացվի Սանտա-Ֆե քաղաքի օպերային թատրոնում, որտեղ արդեն պատրաստվում են «ինովացիոն» մոտիվներով լիբրետոն ներկայացնելու համար: Օպերան կլինի Ջոբսի կյանքի մասին, որտեղ տեղ է գտել նաև կնոջ` Լորեն Փաուէլի հետ հարաբերություննեը, բուդդիզմով հրապուրվելը :