Արցախի վարչապետը ծանոթացել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի շինարարական աշխատանքներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ փայատիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանի հետ, օգոստոսի 13-ին այցելել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին:
Շրջելով կենտրոնի սենյակներով՝ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ և համապատասխան պաշտոնատար անձանց տվել նոր հանձնարարականներ, որպեսզի ուսումնական կենտրոնը շահագործման հանձնվի սեպտեմբերին:
Շենքի՝ ավարտին մոտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հատկացրել է շուրջ 150 մլն դրամ գումար, իսկ սարքավորումների ձեռքբերման և կենտրոնի գործունեության ծախսերը իր վրա է վերցրել «Հայ բարեգործական ընդհանուր միությունը»: Ըստ պատասխանատուների զեկուցման՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել Արցախի 500-ից ավելի 12-18 տարեկան երեխաներ՝ տարբեր բնակավայրերից: