211652_close_icon
views-count1907 դիտում article-date 15:28 06-07-2019

Տիգրան Ավինյանը ծանոթացել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 5-ի երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին Տիգրան Ավինյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի էջում: «Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի և լուսանկարչության բնագավառում»,- նշել է փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր