Չինաստանում դատարանն անմեղ է ճանաչել 50-ամյա Յան Մինին, որը 20 տարի դատապարտված էր եղել իր ընկերուհուն սպանելու համար: Դատարանը սպանության ապացույցները բավարար չի համարել:
Դատավորները խոնարհվել են Մինի առաջ եւ ներողություն խնդրել նրանից եւ նրա ընտանիքից: Մինի գործով կրկնակի հետաքննություն է սկսվելու: