51927 դիտում
21:59 17-08-2015
Պատգամավորի ամուսինը կնոջ անունով գրանցված պատգամավորական համարանիշները տեղադրել է իր Porsce Cayenne-ին ու կնոջ երգի տակ խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, երբ շատ դեպքերում նիստերի դահլիճում բերանները ջուր են առնում ու ոչինչ չեն խոսում, երբեմ հիշում են ընտրողներին տված իրենց խոստումների մասին և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են անում` նշելով, որ օրենքը պետք է շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա «չբռնաբարեն», հարգեն այն և լինեն օրինապահ:
Նման պատգամավորների շարքին կարելի է դասել երգչուհի Շուշան Պետրոսյանին:
Երեկ` օգոստոսի 16-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Սարալանջի փողոցում լուսանկարների շարք է արել, որով երևում է թե ինչպես է Porsce Cayenne մակնիշի 052 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու` լայն ժպիտով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ երիտասարդը ոչ ավել, ոչ պակաս` ԱԺ պատգամավոր Շ. Պետրոսյանի ամուսինն է` Արման Հարությունյանը, իսկ Porsce Cayenne-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում:
Չար լեզուներն ասում են, որ պատգամավորի ամուսինը հաճախակի է չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ վարելու ընթացքում էլ նա լսում է մի քանի երգիչների կատարումներ, բայց ավելի շատ իր կնոջ կատարմամբ. «Մաշինես եկավ, հոպ, յարո ջան, ակները կլոր»:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը պատգամավորուհու երիտասարդ ամուսնուն մի կլորիկ գումարով վարչական պատասխանատվության կենթարկի:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
12448 դիտում
13:00 29-11-2015
Երևանում ավիատոմսերի վաճառքի մենեջերը Porsce Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ