211652_close_icon
views-count56411 դիտում article-date 09:10 05-08-2015

Կրակոցներ` Սյունիքի մարզում. տուժածի կինը պնդում է, որ այս ամենը կատարվել է քաղաքապետի պատվերով. ոստիկանությունը փնտրում է Porsce Cayenne, Nissan, Mercedes ավտոմեքենաները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22 :30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով` կատարվածի մասին Մեղրիի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով: Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում հետաքննությունն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր