ՈՒԵՖԱ-ի կողմից շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել Հունտելաարի խփած գնդակը. տեսանյութ
ՈՒԵՖԱ-ի կողմից շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելաարի` «Ռեալ»-ի դարպասը խփած գնդակը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Շալկե 04»-ը սեփական հարկի տակ 1:6 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալ»-ին:
« Իմ գոլը մեզ ոչնչով չօգնեց, քանի որ հանդիպման հաշիվը շատ խոշոր է: Այժմ մենք Մադրիդում պետք է հաղթենք 6:0 հաշվով, որը անհնար է»,-ասել է Հունտելաարը: