ՌԴ-ում անչափահաս աղջիկը դաժանաբար սպանել է հարեւանուհուն
ՌԴ Տոմսկի շրջանի Կոլպաշեւո քաղաքում անչափահաս աղջիկը սպանել է տարեց հարեւանուհուն՝ նրան դանակի 100-ից ավելի հարված հասցնելով: 85-ամյա կինը տեղում մահացել է:
14-ամյա երեխան ձերբակալվել է: Նա խոստովանել է, որ վիճաբանյության ժամանակ հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան: Հարուցվել է քրեական գործ: