Սիրիայում ահաբեկիչները դաժանաբար սպանել են խաղաղ բնակիչներին
                        Սիրիայի Իդլիբ նահանգում մի խումբ զինյալներ հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, ինչի հետեւանքով 30 մարդ  է սպանվել: 
Sana գործակալության տեղեկացմամբ՝ Ջիսր-աշ Շուգուր քաղաքում ահաբեկիչները դաժանաբար մորթել են բնակիչներին, հիմնականում՝ կանանց եւ երեխաների: 
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը ավելացրել են հսկողությունը շրջանում  եւ ամրացրել  բնակավայրերի անվտանգությունը՝ մեծ քանակության զոհերից խուսափելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

