211652_close_icon
views-count16119 դիտում article-date 11:14 07-08-2015

Տան տերերի, նրանց հարևանների և հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Նոր Արեշում կանխվեց խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 6-ին, ժամը 18:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցում տան տանիք է այրվում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 3 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով, ովքեր տան տերերի և նրանց հարևանների հետ կարողացել են մարել Գարեգին Գալստյանին պատկանող թիվ 60/1 տան տանիքում առաջացած հրդեհը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ հրդեհի տարածումն էլ տան տերերի, նրանց հարևանների և հրշեջների շնորհիվ ժամանակին կանխվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև 1-04 գազի ծառայության, Էրեբունի էլեկտրացանցի աշխատակիցները, ինչպես նաև Երևանի շտապօգնության 1-03 ծառայության թիվ 41 բուժբրիգադը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր