211652_close_icon
views-count1338 դիտում article-date 15:43 06-08-2015

Մայրաքաղաքում ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքների նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք: 1-08 «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 5 ահազանգ, որոնց հետքերով տեղերում պարզվել է, որ իրականացվել են շինթույլտվություն չպահանջող աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել: Պատասխանատու կառույցներին հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ` թույլ տալով երթևեկը միայն մաքուր անվադողերով:

Նմանատիպ նյութեր