Մայրաքաղաքում ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքների նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]