211652_close_icon
views-count3932 դիտում article-date 20:29 19-12-2014

24-ամյա երիտասարդը դանակահարել է ամուսնացած կնոջը անհանգստացնող երիտասարդին

24-ամյա Էդգար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արաքսյա Վարդանյանին հեռախոսազանգով անհանգստացնելու պատճառով Երևան քաղաքի Շիրակի 18 հասցեի դիմաց վիճաբանության մեջ է մտել վերջինիս ամուսնու ընկերոջ` Դավիթ Կարապետյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով հարվածել է Դավիթ Կարապետյանի կրծքավանդակի ձախ կեսին և ձախ թոքի վնասումով՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր