Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը ցնցել է ամբողջ Ռուսաստանը. Տեսանյութ
Օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են կնոջ և վեց երեխայի դիակ: Բոլոր դիակները մասնատված են եղել:
Նախնական տվյալներով, այս սարսափելի ոճրագործության գլխավոր կասկածյալ է հանդիսանում ընտանիքի հայրը`51-ամյա Օլեգ Բելովը:
Հուլիսի 25-ից երեխաները դադարել են մանկապարտեզ հաճախել: Երեխաների հայրը մանկապարտեզի վարիչին հայտնել է, թե ընտանիքով արձակուրդ է գնում՝ զոքանչի մոտ, որը բնակվում է շրջանի գյուղերից մեկում:
Սակայն երեխաների տատիկը մի քանի օր շարունակ ապարդյուն փորձել է կապ հաստատել աղջկա հետ, որից հետո ահազանգել է:
Այսօր ոստիկանները և քննիչները պատուհանով ներս են մտել Բելովի բնակարան և հայտնաբերել դիակները՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ:
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով, ընտանիքի հայրը աղանդավորական կազմակերպությունների մեկի անդամ է եղել: Սպանության գործիք է հանդիսացել կացինը: