Օգստոսի 2-ին նախատեսված «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը կկայանա օգոստոսի 5-ին
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը, որը նախատեսված էր ս/թ օգոստոսի 2-ին, կկայանա օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից 22:00՝ Հյուսիսային պողոտայում:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ:
Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները, Մեգերյան կարպետ-թանգարանի, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:
Մեր համաքաղաքացիներն ու մայրաքաղաքի բոլոր հյուրերը օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից հրավիրվում են Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառմանը: