ԱՄՆ Բոստոն քաղաքի ծովափնյա շրջաններից մեկում վերջերս տեղի է ունեցել ավազե քանդակների Revere Beach International Sand Sculpting Festival 2015 մեծամասշտաբ փառատոնը:
15.000 դոլար մրցանակային ֆոնդի համար պայքարում էին 20 հայտնի մասնագետներ: Փառատոնի թեման եղել է «Մասաչուսեթցի հոգին»` քանդակների միջոցով արտացոլելով նահանգի խորհրդանշանները: Բոլորի համար եղել են հավասար պայմաններ՝ 10 տոննա ավազ և համապատասխան տարածք: Քանդակները պատրաստվել են 24 ժամում:
Աշխատանքները գնահատվել են մի քանի չափանիշներով՝ բարդության աստիճան, յուրահատկություն և այլն: Ավազե գլուգործոցները դիտել է 750.000 մարդ: