211652_close_icon
views-count1815 դիտում article-date 12:03 31-07-2015

Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի հաստատել Լևոնի Հայրապետյանի դեմ խարդախության մասին քննչական կոմիտեի մեղադրական եզրակացությունը և վերադարձրել է գործը, Tass գործակալությանը հայտնել է Լ. Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել էր ՌԴ նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի հայտարարության հիման վրա, ով մեղադրում էր Հայրապետյանին 700 հազար ԱՄՆ դոլարի շորթման մեջ: Մարգարյանի խոսքով՝ պաշտպանական կողմը նախկինում էլ էր բազմիցս պնդել նշված քրեական գործի վարույթը դադարեցնելու վրա, քանի որ հավաքված ապացույցները անհիմն էին: Մարգարյանը նշել է նաև, որ Մոսկվայի քաղաքային դատարանում տեղի է ունեցել տնային կալանքը երկարաձգելու վճռի բողոքարկումը, սակայն դատարանն այն թողել է ուժի մեջ (մինչև սեպտեմբերի 15-ը):

Նմանատիպ նյութեր