Արքայազն Ալի բին Ալ-Հուսեյն. ՖԻՖԱ-ի համար Պլատինին շատ վատ է
ՖԻՖԱ-ի նախագահի նախկին թեկնածու, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը արձագանքել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի որոշմանը, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60651/]առաջադրել է[/url] իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:
«Պլատինին շատ վատ է ՖԻՖԱ-ի համար: Երկրպագուներն ու խաղացողները ավելիին են արժանի: ՖԻՖԱ-ն համակված է սկանդալներում:
Մենք պետք է դադարեցնենք աշխատել այնպես, ինչպես արել ենք մինչ այժմ: Պետք է դադարեցնել անդրկուլիսային և գաղտնի գործարքները:
Ես կխորհրդակցեմ ֆուտբոլային առանձին ֆեդերացիաների հետ, թե ինչ պետք է անել ֆուտբոլի համար: Ակնհայտ է, որ ՖԻՖԱ-ին անհրաժեշտ է նոր և անկախ առաջնորդ, որը իրեն նախկինում չի վարկաբեկել կասկածելի գործողություններում», ասել է արքայազնը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին արքայազնը ՖԻՖԱ-ի նախագահի համար ընտրություններում պարտվեց Յոզեֆ Բլատերին: Ուշագրավ է, որ Պլատինին պաշտպանել էր արքայազնի թեկնածությունը:


