International Champions Cup-2015. «Չելսին» հաղթեց «Բարսելոնային». տեսանյութ
ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup-2015 մրցաշարի ամենասպասված հանդիպումը՝ Լոնդոնի «Չելսիի» և «Բարսելոնայի» միջև, արդարացրեց մարզասերների ակնկալիքները:
Խաղը ստացվեց դիտարժան, գոլառատ և մինչև վերջին վայրկյանը անզիջում պայքար գնաց:
Լոնդոնցիները հաշվի մեջ առաջ անցան, սակայն կատալոնացիները երկրորդ խաղակեսում նախ հավասարեցրին հաշիվը, ապա նաև երկրորդ գնդակը խփեցին:
Միայն խաղավարտից 5 րոպե առաջ «Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլին հաջողվեց նորից վերականգնել հաշվի տարբերություն՝ 2:2:
Խաղն այդպես էլ ավարտվեց, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին Մոուրինյոյի սաները՝ 4:2:
International Champions Cup-2015, ընկերական մրցաշար
«Չելսի»-«Բարսելոնա» - 2:2 (4:2՝ 11մ.)
Գոլերը՝ 1:0 – Ազար, 10, 1:1 – Սուարես, 52, 1:2 – Սանդրո, 2:2 – Կեյհիլ