211652_close_icon

Տերյանի ծննդավայրի պատմությունը՝ ամփոփված 1 գրքում. տեղի ունեցավ «Գանձա» գրքի շնորհանդեսը

views-count1855 դիտում article-date 21:52 14-04-2025
Ապրիլի 14-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Տերյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, նկարիչ, Տերյանի տոհմածառը գծող Վաղինակ Ղազարյանի «Գանձա» գրքի շնորհանդեսը:

Գիրքը, որը վերջերս է լույս տեսել «Հայաստան» հրատարակչության ջանքերով, ամփոփում է Ջավախքի նշանավոր բնակավայրերից մեկի՝ Գանձա գյուղի շուրջ 200-ամյա ուշագրավ պատմությունը:

Ի դեպ, հանրագիտարանային բովանդակությամբ այս գիրքը լույս է տեսել Վաղինակ Ղազարյանի կողմից իր իսկ նախաձեռնությամբ:

Թեպետ Գանձայի տարբեր բնակավայրերի վերաբերյալ վերջին շրջանում հրատարակվել են բազմաթիվ գրքեր, սակայն Գանձային նվիրված այս աշխատությունը արմատապես տարբեր է նմանատիպ գրքերից, նրանում ցուցաբերված մոտեցումը սկզբունքորեն ուրիշ է:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Շիրակ Թորոսյանը, որը, ի դեպ, ծնունդով Գանձայից է:

Նրանք իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին հեղինակին կատարած հսկայական աշխատանքի համար՝ շեշտելով աշխատության արժեքը:

Առաջիկայում լույս կտեսնի նաև աշխատության 2-րդ հատորը։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր