211652_close_icon
views-count4200 դիտում article-date 00:54 10-02-2014

Ջավախքի Գանձա գյուղում նշեցին Վահան Տերյանի ծննդյան օրը. ֆոտոշարք

Փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի ծնունդը, վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին: Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ: Փետրվարի 9-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը՝ քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում: Նինոծմինդայի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Տերյանի բնակարանում կատարեցին օրհնության կարգ և ներկաներին հորդորեցին ինչ էլ երբեք չմոռանան և հիշեն բանաստեղծին և ըստ արժանվույն գնահատեն նրա գրական վաստակը: Այնուհետև տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակիցը եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը: [i]Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր