3857 դիտում
23:20 23-07-2015
Ապօրինի ծառահատման նոր դեպքեր են բացահայտվել
<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է 6 անտառխախտման արձանագրություն՝ ապօրինի հատված 15 ծառի անտառից դուրս բերման համար, որից 044 անտառխախտման արձանագրություն կազմվել է 07.07.2015թ. <<Դիլիջան տեղամաս>> մասնաճյուղի 1-րդ պահաբաժնում` Հ. Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 045 անտառխախտման արձանագրություն կազմվել է 10.07.2015թ. <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Մ. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար: 046 անտառխախտման արձանագրություն կազմվել է 16.07.2015թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Մկրտչյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:
047 անտառխախտման արձանագրություն կազմվել է 17.07.2015 թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Գառնիկ. Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 կանգուն ծառի համար: 048 անտառխախտման արձանագրություն կազմվել է 17.07.2015թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Հմայակ Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար:
049 անտառխախտման արձանագրություն կազմվել է 18.07.2015թվականին <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար: Նշված 6 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից:
Հավելենք նաև, որ 12.07.2015թ.-ին <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակից որսագետ` Ա.Սարգսյանի կողմից հերթական ստուգայցի ժամանակ <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին պատկանող Աղստև գետի հարակից տարածքում հայտնաբերվել է 3 ցանցից պատրաստված էկրան կոչվող ձուկ որսալու սարք, իսկ 19.07.2015 թվականին <<Աղավնավանք տեղամաս>> մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է 1 ցանց բռնակով, 2 մետր երկարությամբ բռնաալ, 2 ռեզինե անդրավարտիք և երկարաճիտ կոշիկ: Բոլոր հայտնաբերված իրերը Ա. Սարգսյանի կողմից ի պահ է հանձնվել են կազմակերպության պահեստ:
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
22:16 12-03-2016
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
1417 դիտում
22:33 17-05-2019
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Դիլիջան ազգային պարկում
1513 դիտում
21:12 05-06-2019
Բացահայտվել է Դսեղում կատարված ապօրինի ծառահատման դեպք
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը