Նյու Յորքի հազարավոր ամերիկացիներ պահանջում են չեղյալ հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը
                        Նյու Յորքում մի քանի հազար մարդ է դուրս եկել Թայմս Սքուեր՝ պահանջելով արգելափակել Իրանի հետ ստորագրված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարները բացականչել են «Չեղյալ հայտարարել գործարքը», իսկ ակցիան ստացել է «Կանգնեցնել Իրանի մրցավազքը» անվանումը: 
Ակցիայի կազմակերպիչների կարծիքով՝ Վաշինգտոնը այդ համաձայնագրի միջոցով Իրանին միջուկային ռումբ ստեղծելու մեծ հնարավորություն է տալիս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

