1995 դիտում
16:16 22-07-2015
Սև խավիարի արտադրությունը դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը. ԼՂՀ վարչապետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացել տնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:
«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վ. Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Ա. Հարությունյանը: Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող՝ սև խավիարի արտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով:
Ընկերության պատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջին խմբաքանակները: «Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել է վարչապետը:
Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում է գարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերող որոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
11:22 27-10-2014
ԼՂՀ վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին
1688 դիտում
21:54 12-06-2015
Արցախի Հանրապետության վարչապետն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան
1417 դիտում
11:56 12-02-2019
Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1246 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1057 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1099 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ